ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳ / SMM

ՄԵԾԱՑՐԵՔ ՁԵՐ ԲՐԵՆԴԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ

Մենք մատուցում ենք սոցիալական մեդիա մարքեթինգին վերաբերվող մի շարք ծառայություններ, որոնք ուղղված են համացանցում՝ մասնավորապես սոցցանցերում Ձեր գրագետ ներկայացվածությանը եւ Ձեր սահմանած բիզնես խնդիրների լուծմանը սոցցանցերի միջոցով:

Որեւէ բրենդի սոցիալական մեդիա մարքեթինգի ծառայություն մատուցելու գործընթացն սկսվում է SMM ռազմավարության մշակմամբ: Մեր էքսպերտների շնորհիվ Դուք ունենում եք մրցունակ ռազմավարություն, որտեղ Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխաններն են՝

  • որ ժամերին է ճիշտ անել գրառումներ,
  • որքան հաճախ է պետք անել դրանք,
  • քանի սթորի պետք է հրապարակել օրական
  • ով է մեր թիրախը սոցցանցերում,
  • արդյոք պետք է տարբերակել ինստագրամի եւ ֆեյսբուքի կոնտենտը,
  • ինչ ոճով եւ որ լեզվով պիտի գրվեն տեքստերը,
  • որքան գումար է հարկավոր ծախսել գովազդի վրա,
  • ինչ արդյունքների կարող ենք հասնել գովազդով:

Ռազմավարության ստեղծումից հետո մեր թիմն անցնում է վիզուալ կոնտենտի ստեղծմանը՝ նախապես մշակված մուդբորդի համաձայն:

Ստացված լուսանկարները մշակվելուց հետո դիզայներական թիմի միջոցով վեր են ածվում գեղեցիկ grid-ի, որն էլ հիմք է դառնում կոնտենտ պլանի համար:

Գովազդային հաշիվը կառավարվում է՝ հիմք ընդունելով ռազմավարության մեջ քննարկված նպատակները, մեր մասնագետը մշտապես վերահսկում է գովազդի ընթացքը՝ անհրաժեշտության դեպքում կատարելով նաեւ օպտիմիզացիա:

Յուրաքանչյուր ամսվա ավարտին մեր կատարած աշխատանքն ամփոփվում է հաշվետվությամբ: Արդյունքները վերլուծելով եւ առաջիկա ամսվա համար համատեղ նպատակներ սահմանելով ենք անցնում գործունեության հաջորդ փուլ:

Contact us

Կապվեք մեզ հետ