Boyakhchyan 1992

Հայկական արտադրության կոշիկների Boyakhchyan 1992 հիմնադրվել է 2020 թվականին Լիլիթ Բոյախչյանի կողմից՝ շարունակելու նրա մեծ պապի նպատակները։ Բրենդի պատմությունն ավանդույթի, կրքի և նորարարության համադրություն է. դրա ոգեշնչումն է կոշկագործական հարուստ ժառանգությունը, իսկ արդյունքը՝ ոճային, հարմարավետ և դիմացկուն կոշիկների հավաքածուներ։

Boyakhchyan բրենդն առանձնանում է Եվրոպայից ներկրվող բարձրակարգ հումքով, անգերազանցելի որակով և ոճային ու նորարարական դիզայնով:

Համագործակցության շրջանակներում բրենդի սոցիալական մեդիա առաջխաղացումն ու կոնտենտի ստեղծումը վստահված էր մեզ: Anna Salome Fashion Marketing Agency-ն աջակցել է Boyakhchyan 1992 բրենդի թվային ներկայության ստեղծմանը՝ իրականացնելով սոցիալական մեդիայի ռազմավարություն, պրոֆեսիոնալ ֆոտո և տեսանկարահանումներ։ Մեր թիմը ապահովել է, որ բրենդի էսթետիկան և արժեքները հստակ արտացոլվեն թվային հարթակներում՝ ներգրավելով նոր լսարան և բարձրացնելով ճանաչելիությունը։

Search

Contact us

Կապվեք մեզ հետ