Play Video

Մեր մասին

ANNA SALOME-ն ԱՌԱՋԻՆ եւ ՄԻԱԿ նորաձևության մարքեթինգային գործակալությունն է Հայաստանում, որը մատուցում է մարքեթինգի բոլոր ծառայությունները բացառապես նորաձեւության ոլորտի բրենդների համար: Մենք ունենք մի շարք հաջողված նախագծեր, գործընկերներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բրենդերից:

 

Ցանկացած նախագծի վրա աշխատանք մեր գործակալությունում սկսվում է խնդիրների հստակ եւ գրագետ սահմանումից, քանի որ մենք վստահ ենք՝ միայն այդ դեպքում կարող են Ձեր ակնկալիքներն ու մեր աշխատանքի արդյունքը լավագույնս համապատասխանել:

Հեղինակային գործիքներից օգտվելով եւ առաջնորդվելով սեփական մեթոդոլոգիայով՝ մենք նախ ստեղծում ենք Ձեր բրենդի անիվը, սահմանում թիրախները, կազմում ռազմավարություն՝ այն լավագույնս առաջմղելու համար: Մեր դիզայներների արհեստվարժ թիմի շնորհիվ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ստեղծվել են արդեն ճանաչելի մի շարք բրենդեր:

Մեր ստեղծագործ թիմի շնորհիվ կյանքի են կոչվել մի շարք գովազդային արշավներ, որոնցում գեղեցիկ քոնթենթը նաեւ վաճառում է։

Նորաձեւության մարքեթինգից զատ մեզ ճանաչում բերած մյուս ուղղությունը, թերեւս, անձնական բրենդինգն է, անհատների  հեղինակության կառավարումն ու PR-ը: Մենք համագործակցում ենք մի շարք էքսպերտների (թրեյներներ, իրավաբաններ եւ այլն), բժիշկների, բլոգերների եւ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ` նպաստելով նրանց հայտնի եւ ճանաչված դառնալուն, իմիջի բարելավմանը, հեղինակության ձեւավորմանը եւ վաճառքների մեծացմանը:

Հարցազրույցներ

Մեր թիմը

Աննա
Սալոմե

Հիմնադիր, գործադիր տնօրեն

Ադել
Թումանյան

Սոցմեդիա մարքեթինգի մասնագետ

Սիմոնա
Կիրակոսյան

Վիզուալ քոնթենթ ստեղծող

Միլենա
Հոհաննիսյան

Գրաֆիկ դիզայներ

Մարգարիտա
Բաբադջանյան

Ավագ գրաֆիկ դիզայներ

Contact us

Կապվեք մեզ հետ