ARTIN’S
ARTIN’S բրենդն ունի հայկական արմատներ, բայց ստեղծվել է Գերմանիայում: Այն առաջարկում է դեմքի խնամքի միջոցներ և պարագաներ, որոնք ծնվել են գեղեցկության հանդեպ անսահման սիրուց։ Հիմնադիր Գայանե Արթինն ունի ավելի քան 15 տարվա փորձառություն գեղեցկության ոլորտում: Գերմանիայում մասնագիտական կրթություն ստանալուց հետո, նա ստեղծել է ARTIN’S-ը՝ որպես վստահելի ուղեկից ինքնավստահության ու խնամվածության ճանապարհին։ Յուրաքանչյուր բանաձև ստեղծվում է մանրակրկիտ հետազոտությունների արդյունքում՝ համադրելով բնական բաղադրիչներն ու նորարարական տեխնիկան։
Մեր համագործակցության ընթացքում իրականացրել ենք թվային հարթակներում բրենդի ներկայության ձևավորում, SMM, կազմակերպել ենք պրոֆեսիոնալ ֆոտո և տեսանկարահանումներ՝ արտացոլելով ARTIN’S-ի նուրբ և հավասարակշռված էսթետիկան, մշակել ենք վիզուալ ու բովանդակային լուծումներ՝ ընդգծելով բրենդի արժեքներն ու մոտեցումը։ Բացի այդ, ստեղծել ենք ARTIN’S-ի պաշտոնական վեբկայքը, որը ներկայացնում է բրենդի ամբողջական փիլիսոփայությունն ու առաջարկները: