PINKO
Իտալական նորաձևության հայտնի PINKO բրենդը նպատակ ունի հագուստի միջոցով ընդգծել կնոջ անհատականությունն ու ինքնատիպությունը՝ թույլ տալով ազատ ու անկաշկանդ խաղալ նորաձևության ու ոճի կանոնների հետ։
2025 թվականին PINKO-ն բացեց իր առաջին պաշտոնական մոնոբուտիկը Հայաստանում։
Anna Salome Fashion Marketing Agency-ի թիմը համագործակցության շրջանակում իրականացնում է սոցիալական մեդիայի ռազմավարություն և SMM, պրոֆեսիոնալ ֆոտո և տեսանկարահանումներ, մարքեթինգ և ինֆլուենս մարքեթինգ:
Բացի այս, մեր թիմը կազմակերպել է խանութ-սրահի պաշտոնական բացման միջոցառումը՝ իտալացի գործընկերների և հայտնի հյուրերի մասնակցությամբ։
Գրագետ կազմակերպված միջոցառումն ու սոցցանցային հարթակներում թիրախային աշխատանքը նպաստեցին PINKO-ի հաջող մուտքին հայաստանյան շուկա և բրենդի ընդհանուր ճանաչելիության բարձրացմանը։