Pullman Yerevan Residences

Pullman-ը համաշխարհային հեղինակություն վայելող հյուրընկալության բրենդ է, որը միավորում է ժամանակակից դիզայնը, պրեմիում սպասարկումն ու բարձրակարգ կենսակերպը։ Որպես միջազգային Accor Group-ի մաս՝ Pullman-ը ներկայացված է աշխարհի տասնյակ երկրներում՝ սահմանելով լյուքս հյուրընկալության նոր չափանիշներ։

Հայաստանում Pullman Yerevan Residences-ը եզակի նախագիծ է, որը համադրում է բարձրակարգ բնակելի միջավայրը, հյուրանոցային ծառայություններն ու ժամանակակից lifestyle փորձառությունը՝ զբաղեցնելով իր ուրույն տեղը հայաստանյան պրեմիում շուկայում։

Anna Salome Marketing Agency-ի թիմը Pullman Yerevan Residences-ի համար մշակել է մարքեթինգային և PR ռազմավարությունը, իսկ այսօր իրականացնում է դրա ամբողջական իրագործումն ու ընթացիկ մարքեթինգային կառավարումը։ Մեզ համար այս համագործակցությունը նոր և հետաքրքիր ուղղություն է։ Ուրախ ենք աշխատել համաշխարհային մակարդակի lifestyle բրենդի հետ և լինել Pullman-ի հայաստանյան պատմության մի մասը։

Search

Contact us

Կապվեք մեզ հետ