Ֆեշն Ին

Ֆեշն Ին «Ֆեշն Ին»-ը Գլենդելում գտնվող հայ դիզայներների մուլտիբրենդային խանութ-սրահ է: Գրեթե 1 տարի շարունակ իրականացրել ենք բրենդի առաջխաղացումը սոցիալական հարթակներում՝ հաղորդակցվելով խանութ-սրահում ներկայացված շուրջ 50 հայկական ապրանքանիշերի հետ՝ ապահովելով յուրաքանչյուր բրենդի գրագետ ներկայացվածությունը սոցիալական էջերում, թիրախավորելով թե՛ ամերիկացիներին, թե՛ Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցներին։ Մեր թիմի նպատակն էր գրավիչ և ինֆորմատիվ բովանդակության միջոցով ցուցադրել «Ֆեշն […]

Սլիփլենդ

Սլիփլենդ «Սլիփլենդ»-ը մանկական անկողնային և խնամքի պարագաներ, ինչպես նաև ձեռագործ տիկնիկներ արտադրող հայկական ապրանքանիշ է։ Մեր թիմն իրականացրել է սոցիալական մարքեթինգի ծառայություն՝ ապահովելով բրենդի վաճառքների ծավալների մեծացումը։ «Սլիփլենդ»-ի մեր SMM ռազմավարությամբ նպատակ ունեինք ստեղծել ծնողների և խնամակալների տաքուկ համայնք: Մեր բովանդակությունը հարմարեցված էր ցուցադրելու փոքրիկների անմեղ էությունը՝ ընդգծելով խաղաղ և հանգիստ քնի կարևորությունը։

Թոռ

Թոռ «Թոռ» ապրանքանիշը ստեղծվել է Լոս Անջելեսում և ներկայացնում է մանկական խնամքի միջոցներ՝ ստեղծված բացառապես օրգանիկ հումքից՝ փայտե խոզանակներ, սպունգ, սրբիչներ և բամբուկից պատրաստված վերմակներ։ «Թոռ»-ում վստահ են, որ յուրաքանչյուր երեխա արժանի է ամենաանվտանգ և փափուկ արտադրանքին, որը պատրաստված է սիրով և խնամքով: Մեր թիմի SMM ռազմավարությունը կառուցված էր հենց այդ արժեքների շուրջ։ «Թոռ»-ի համար […]

Վիզոր

Վիզոր «Վիզոր»-ը տղամարդկանց պրեմիում և լյուքս դասի գլխարկների ապրանքանիշ է։ Բրենդի հումքը ներմուծվում է Իտալիայից՝ հիմնադրի անմիջական մասնակցությամբ։ «Վիզոր»-ի համար մեր թիմն ստեղծել է վիզուալ բովանդակություն՝ ցուցադրելով ապրանքանիշի ինքնությունը` վաճառող վիզուալների միջոցով հասնելով հաջողության հենց բրենդի գործունեության մեկնարկային ամիսներին եւ արտացոլելով ապրանքանիշի հիմքում ընկած վարպետությունն ու նրբագեղությունը։ «Վիզոր»-ի գլխարկները լավագույն ընտրությունն են դասական հագուստի և […]

Մարիաս

Մարիաս «Մարիաս»-ը հեղինակային նկարազարդումներով շարֆերի հայկական ապրանքանիշ է։ Հիմնադիրը՝ Մարիան, անձամբ է նկարում իլուստրացիաները, որոնք հետագայում տպագրվում են մետաքսի վրա։ Շարֆերի հիմնական թեմանտիկան հայոց դիզաբանությունն ու Երևանն է։ Մեր թիմը «Մարիաս»-ի համար իրականացրել է վիզուալ կոնտենտի ստեղծում։ Մեր խնդիրն էր ստեղծել գրավիչ կոնտենտ «Մարիաս»-ի Instagram-ի համար՝ կենտրոնանալով շարֆերի յուրաքանչյուր դետալ լավագույնս ներկայացնելու վրա:

Բոն Ֆարմ

Բոն Ֆարմ «Բոն Ֆարմ»-ը վիտամիններ և սննդային հավելումներ արտադրող ընկերություն է։ Ապրանքանիշը ներկայացված է հայաստանյան և ամերիկյան շուկաներում, Վրաստանում ու Դուբայում։  «Բոն Ֆարմ»-ի համար իրականացրել ենք սոցիալական մեդիա մարքեթինգի ծառայություն, մշակել ենք բրենդի առաջխաղացմանն ուղղված քայլեր՝ ամբողջովին փոխելով ապրանքանիշի վիզուալ կոնտենտի ոճը՝ շեղվելով դեղագործական ընկերություններին բնորոշ ավանդական ոճից և ներկայացնելով վառ ու համարձակ գույներ։ Բրենդի […]

Search

Contact us

Կապվեք մեզ հետ