Հագուստ, որը խոսում է․ Մանուկ Ալեքսանյանի ստեղծած աշխարհը

Հավանաբար հենց նորաձևության աշխարհում են կոտրվում վիզուալ այն կարծրատիպերն ու կաղապարները, որոնք հասարակությունը երկար ժամանակ «եփում» է և «ոսկե սկուտեղի» վրա մատուցում մեզ։ Մասնավորապես, այն մտայնությունը, թե գոյություն ունեն հստակ համադրվող գույներ, կտորներ, ձևվածքներ, նախշեր և այլն։ Սակայն մերօրյա իրականության մեջ արվեստի հետ առնչվող մարդիկ ձգտում են կոտրել այդ կարծրատիպերն ու դեմ գնալ խաղի կանոններին։ […]

Դատական մուրճին փոխարինելու եկան թելն ու ասեղը․ «Themis» բրենդի ստեղծման պատմությունն ու ոգեշնչման աղբյուրները

Մենք պարբերաբար լսում ենք պատմություններ, թե ինչպես են մարդիկ վաղ տարիքից երազում աշխատել արվեստի հետ սերտ կապ ունեցող ոլորտում, բայց ընտրում են հողեղեն մասնագիտություն, այնուամենայնիվ, թեկուզ և հասուն տարիքում՝ իրագործելով մանկության երազանքը։ Թվում է՝ իրավաբանությունն ու նորաձևությունը որևէ կերպ չեն փոխկապակցվում, բայց «Themis» բրենդի հիմնադիր Նելլի Աղաբաբյանն այդպես չի կարծում, և հենց այդ համոզմունքն էլ […]

Ականջի կմախքով օղեր և մատների կմախքով մատանիներ. տեսահոլովակների և կարմիր գորգերի անբաժանելի մաս դարձած «UHI» բրենդը

Երկու տարեկան կազմակերպություն, որը գերել է հազարավոր հայՈՒՀԻների սրտեր՝ դառնալով նրանց ձեռքերի և ականջների անբաժանելի մասը: Իհարկե, կռահելի է, որ մեր հոդվածը պատմելու է «UHI» զարդերի մասին, որոնց թիկունքում կանգնած են հիմնադիր-ամուսիններ Նարինեն և Արմենը: Մեզ հետ զրույցում նրանք պատմեցին բրենդի ստեղծման, հայկական շուկայի, դժվարությունների, նորաձևության ոլորտի և հայտնիների հետ համագործակցության մասին։ «UHI» զարդերի բրենդը […]

Հիշված լինելու արվեստը․ հարցազրույց Աննա Սալոմեի հետ անձնական բրենդինգի թեմայով

Այսօրվա իրականության մեջ անհատականություն մնալն ու հստակ երևույթների հետ ասոցացվելը դարձել է մարտահրավեր և աշխատաշուկայում, կյանքում կայանալու համար անհրաժեշտ է ճանաչել ինքդ քեզ, ճիշտ դիրքավորվել ասպարեզում և ընդգծել քո յուրահատկությունները։ Իսկ, թե ինչպես իրականացնել այդ ամենը և ունենալ անձնական բրենդ կպատմի մարքեթոլոգ Աննա Սալոմեն, որն իր կարիերայի ընթացքում ունեցել է 30 անձանց հետ հաջողված անձնական […]

Ինչու՞ դիտել «Քրիստոբալ Բալենսիագա» մինի սերիալը

Այս տարի նորաձեւության ոլորտին նվիրված շատ կարեւոր ու հետաքրքիր 2 սերիալ դուրս եկավ` Cristóbal Balenciaga-ն եւ The New Look-ը` նվիրված Քրիստիան Դիորին: Հունվարին Disney+ -ը թողարկեց «Քրիստոբալ Բալենսիագա» սերիալը, որ պատմում է «Բալենսիագա» նորաձեւության տան հիմնադիր-դիզայների մասին: Իսպանական ծագումով, բայց ֆրանսիացու սրտով դիզայները երեսուն տարի գլխավորեց իր նորաձեւության տունը եւ դարձավ ժամանակի ամենապահանջված դիզայները: Բալենսիագան […]

Met Gala․ նորաձևությունը, արվեստն ու բարեգործությունը մեկ հարկի տակ

Met Gala–ն, անկասկած, նորաձևության աշխարհի ամենասպասված և քննարկվող իրադարձություններից մեկն է, բայց միջոցառման առանցքում բարեգործությունն է, որին հայտնիները ներկայանում են էքստրավագանտ հագուստով՝ իրենց վրա սևեռելով մամուլի և հանրության ուշադրությունը։ Ինչո՞ւ բարեգործական ընթրիք Met Gala–ն իր պատմությունը սկսում է 1946 թվականից, երբ «The Costume Institute»–ին աջակցելու համար  կայացավ առաջին բարեգործական ընթրիքը, որի ակունքներում կանգնած էր հրապարակախոս, […]

Հայ դիզայներների «The other side» ինստալացիան՝ Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Սեպտեմբերի 22-ին 2023-ին Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում կայացավ հայ դիզայներների «The other side» (Մյուս կողմը) ինստալացիա֊ցուցադրությությունը, որը նպատակ ուներ եվրոպական հանրությանը տեղեկացնելու Արցախում խորացող մարդասիրական ճգնաժամի և Ադրբեջանի գործած հանցագործության մասին։ «Emerging Talants Milan» -ի այս ցուցադրությունը, որ տեղի ունեցավ Visconti Palazzo -ում համախմբել էր ավելի քան 15 դիզայների աշխատանքներ, որոնց թվում հանրահայտ Գրիգոր Ջաբոտյանը, […]

Ամփոփելով նորաձեւության շաբաթները. պռետ֊ա֊պոռտե գարուն֊ամառ 2024 նորաձևության միտումները

Fashion Weeks Spring Summer 24

Այն ժամանակ, երբ մենք առերեսվում էինք Արցախի հետ կապված դաժան և ծանր իրականությանը, Եվրոպայում ընթանում էին նորաձևության շաբաթները։ Մեր առաքելությունն է շարունակել օգնել հայկական բրենդերին զարգանանալ և հասարակությանը իրազեկ պահել գալիք միտումներին, այդպիսով գեղեցիկի նոր ընկալումները սերմանելով հանրության մեջ։ Ուստի ներկայացնում ենք ձեզ Նյու֊Յորքից մինչև Լոնդոն, Միլան, Փարիզ պռետ֊ա֊պոռտե գարուն֊ամառ 2024 ցուցադրությունների հիման վրա նորաձև […]

Մինիմալիզմը մաքսիմալ գնով. THE ROW` Օլսեն քույրերի ստեղծած բրենդը

Սովորաբար ինֆլուենսերները իրենց բրենդն ստեղծելիս հենց իրենց ինֆլուենսն էլ օգտագործում են մարքեթինգային նպատակներով. հաջող օրինակները շատ են՝ սկսած Քանյե Վեսթից վերջացրած Ռիհաննայով: Բայց բրենդը սեփական անձով պայմանավորելը իր մի շարք ակնհայտ առավելություններով հանդերձ նաեւ բավականին մեծ ռիսկեր ունի. հավանաբար դա է եղել հենց պատճառը, որ ֆիլմերից մեզ հայտնի Օլսեն քույրերը նորաձեւությամբ զբաղվելու որոշում կայացնելու ժամանակ […]

BOTTEGA VENETA. մենք լոգոտիպի կարիք չունենք

Այսօր ճանաչված նորաձեւության տները, ինչպես մի անգամ արդեն նշել եմ, ժամանակին ստեղծվել են կամ կաշվե արտադրության շուրջ (Gucci, Louis Vuitton, Hermes), այսինքն եղել են պարզապես կաշվե իրեր արտադրող ընկերություններ, բայց մեծ հաշվով կապ չեն ունեցել նորաձեւության եւ թրենդների հետ, մյուսները՝ տաղանդավոր անձի, այսինքն՝ դիզայների շուրջ (Chanel, Dior, YSL): BOTEGGA VENETA-ն (հայերեն՝ Բոտեգա Վենետա) հիմնադրվել է […]

Search

Contact us

Կապվեք մեզ հետ