ՖԵՄՈՆԴ

ՖԵՄՈՆԴ FEMOND-ը հայկական առօրյա նորաձև հագուստ արտադրող ապրանքանիշ է, որի գերխնդիրն է սպառողին առաջարկել մրցունակ արտադրանք, դառնալ տվյալ գնային կատեգորիայի միջազգային բրենդերի հիմնական այլընտրանքը Երեւանում: Հատուկ ուշադրություն դարձնելով կանացի սիլուետին, թարմ երանգներին և դասական, բայց անփոխարինելի իրերին՝ FEMOND-ը համատեղում է ունիկալ դետալներ, որոնք ընդգծում են առօրյա և տոնական կերպարը:

ՎԵՆԱ ԱՄԱՐԻՍ

ՎԵՆԱ ԱՄԱՐԻՍ Vena amoris լատիներենից նշանակում է «սիրո երակ»: Ձեւափոխելով արտահայտության նախնական գրելաձեւը մենք այն դարձրինք ավելի հնչեղ՝ ընդգծելով սրտի հետ անմիջական կապի գաղափարը. ինչպես երակն է կյանքի համար անհրաժեշտ արյունը հասցնում կենսական օրգաններին, այնպես էլ Vena Ammaris-ն է ձգտում կիրք, գեղեցկություն և սեր փոխանցել իր ստեղծած յուրաքանչյուր հարսանեկան զգեստի միջոցով: Մեծատառերով գրված լոգոտիպը՝ «VENA […]

ՄԱԼԵՏՏԻ

ՄԱԼԵՏՏԻ 2011 թվականից «MALETTI» բժշկական կենտրոնն իր ուրույն տեղն ունի էսթետիկ և վերականգնողական բժշկության հայկական շուկայում: Շեշտը դնելով վառ գույների, ժամանակակից և մինիմալիստական մոտեցման, կրթության և շուկայի բարեփոխումներին նվիրվածությանը՝ կենտրոնը զգալի վերափոխումների է ենթարկվել: Ամբողջական ռեբրենդինգի շրջանակներում ընտրված բեժ, կանաչ և վարդագույն երանգները համապատասխանաբար ներկայացնում են էսթետիկ բժշկությունը, ատամնաբուժությունը և գեղեցկության սրահը՝ ստեղծելով տեսողական գրավիչ […]

ՄՈՒԴ

ՄՈՒԴ Սա յուրահատուկ մարտահրավեր էր, և մեր թիմը պատվով այն հաղթահարեց՝ մշակելով բրենդինգի կոնցեպտ, որը կարողացավ փոխանցել Mood գեղեցկության ստուդիայի նրբագեղությունն ու ժամանակակից գրավչությունը: Ապրանքանիշի նախկին լոգոն հնացած էր և չէր համապատասխանում գեղեցկության սրահի ներկայիս միջավայրին և ինտերիերին։ Ռեբրենդինգ անելով՝ մեր թիմը ստեղծեց մինիմալիստական լուծումներով կորպորատիվ ոճ՝ համապատասխան նոր թիրախային լսարանին։ Մեր ստեղծած լոգոյի առանձնահատկությունը […]

ԺԱԿԵՏ

ԺԱԿԵՏ Jaquett-ը Հայաստանում արտադրվող միջինից բարձր գնային կատեգորիայի ապրանքանիշ է, ներկայացված է ՓարիզումԹ Բրենդի համար կատարել ենք բրենդինգ՝ ստեղծելով նաեւ բրենդբուք. «Jaquett» անվան ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով բրենդի հավաքածուներում գերակշռող վերնահագուստի տեսակը եւ փոքր ինչ շեղվելով բառի նախնական գրության ձեւից: Ապրանքանիշի լոգոն նախագծվել է նրա հիմնական արժեքներն ու յուրահատուկ ոճն արտացոլելու սկզբունքով։ Լոգոյի դիզայնը […]

ՅՈՒՔՈՒՔ

ՅՈՒՔՈՒՔ YOOOCOOK-ը հայկական խոհանոցին նվիրված աշխարհում առաջին հանրագիտարանն է։ Այն ավելի քան 500 բաղադրատոմս պարունակող  ավանդական և ժամանակակից հայկական խոհարարական ուղեցույց է, որում ներկայացված են հայկական խոհանոցի հարուստ համերն ու մշակութային ժառանգությունը: Գիրքը պարունակում է նաև արժեքավոր տեղեկատվություն ուտելիքի բաղադրիչների, սննդարար նյութերի և պատրաստման ժամանակի մասին։ Մեր ընկերությունն զբաղվել է գրքի բրենդինգով, դիզայնով, ինչպես նաեւ […]

ԱՇԵԼ

ԱՇԵԼ ASHELL-ը բարձր գնային կատեգորիայի դիզայներական բրենդ է։ Նորաստեղծ ապրանքանիշի համար իրականացրել ենք կորպորատիվ ստանդարտների մշակում, բրենդինգ, անունի և լոգոյի ստեղծում։ Ընկերության հիմնադրի ցանկությունն էր բրենդի ֆրանսիական հնչեղության ապահովումը, այդ իսկ նպատակով մենք օգտագործեցինք պատվիրատուի անունը՝ Աշխեն՝ դարձնելով այն ASHELL։ Ապրանքանիշի հավաքածուներն աչքի են ընկնում դասական լուծումներով և ռոմանտիզմով։ Գերակշռում են երեկոյան զգեստները։

ՄԱՐՏ

ՄԱՐՏ MART-ը զարդերի դիզայներական հայկական ապրանքանիշ է, որ ստեղծում է յուրօրինակ զարդեր՝ բարձրորակ թանկարժեք մետաղներից, կիսաթանկարժեք քարերից և բնական բյուրեղներից: Mart-ը հիմնադրվել է 2007 թվականին և իր հավաքածուները ներկայացնում է հայկական դիզայներական խանութ-սրահներում։ MART-ի համար մեր թիմն իրականացրել է ռեբրենդինգ, որի արդյունքում ապրանքանիշը հիմնադրի՝ Մարտին Միսակյանի անվան փոխարեն բրենդը ստացավ MART անունը՝ խորհրդանշելով գարնան առաջին […]

ՖԱՄԻ

ՖԱՄԻ Fami-ն մուլտիբրենդային խանութ է, որը մեկ հարկի տակ միավորում է բազմաթիվ ապրանքանիշներ, և քանի որ այն նախատեսված է ընտանիքի բոլոր անդամների համար, մեր նպատակն էր ստեղծել այնպիսի անուն, որը լավագույն կերպով կբնութագրի ապրանքանիշի գաղափարախոսությունը: Այսպիսով, կանգ առանք Fami տարբերակի վրա՝ անգլերեն family բառից, քանի որ այն արտացոլում է բրենդի միասնության գաղափարը՝ ընտանիքը։

ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ

ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ Հադրութից Հայաստան տեղափոխված մի խումբ կանայք Նելլի Պողոսյանի ընտանիքի աջակցությամբ ստեղծեցին ARTSAKH TASTE-ը, որը զբաղվում է պահածոների՝ կոմպոտների,  մուրաբաների և թթուների փոքր արտադրությամբ՝ ավանդական բաղադրատոմսերով։ Մեր թիմը, որպես ի աջակցություն դժվար պայմաններում հայտնված մեր հայրենակիցներին, իրականացրեց նորաստեղծ ապրանքանիշի բրենդինգը, լոգոտիպի ստեղծումն ու ապրանքների փաթեթավորումը։ Ապրանքանիշի անվանումն ուղղակիորեն կապ ունի ընկերության հիմքում կանգնած մարդկանց […]

Search

Contact us

Կապվեք մեզ հետ