ԺԱԿԵՏ

ԺԱԿԵՏ Jaquett-ը Հայաստանում արտադրվող միջինից բարձր գնային կատեգորիայի ապրանքանիշ է, ներկայացված է ՓարիզումԹ Բրենդի համար կատարել ենք բրենդինգ՝ ստեղծելով նաեւ բրենդբուք. «Jaquett» անվան ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով բրենդի հավաքածուներում գերակշռող վերնահագուստի տեսակը եւ փոքր ինչ շեղվելով բառի նախնական գրության ձեւից: Ապրանքանիշի լոգոն նախագծվել է նրա հիմնական արժեքներն ու յուրահատուկ ոճն արտացոլելու սկզբունքով։ Լոգոյի դիզայնը […]

ՅՈՒՔՈՒՔ

ՅՈՒՔՈՒՔ YOOOCOOK-ը հայկական խոհանոցին նվիրված աշխարհում առաջին հանրագիտարանն է։ Այն ավելի քան 500 բաղադրատոմս պարունակող  ավանդական և ժամանակակից հայկական խոհարարական ուղեցույց է, որում ներկայացված են հայկական խոհանոցի հարուստ համերն ու մշակութային ժառանգությունը: Գիրքը պարունակում է նաև արժեքավոր տեղեկատվություն ուտելիքի բաղադրիչների, սննդարար նյութերի և պատրաստման ժամանակի մասին։ Մեր ընկերությունն զբաղվել է գրքի բրենդինգով, դիզայնով, ինչպես նաեւ […]

ԱՇԵԼ

ԱՇԵԼ ASHELL-ը բարձր գնային կատեգորիայի դիզայներական բրենդ է։ Նորաստեղծ ապրանքանիշի համար իրականացրել ենք կորպորատիվ ստանդարտների մշակում, բրենդինգ, անունի և լոգոյի ստեղծում։ Ընկերության հիմնադրի ցանկությունն էր բրենդի ֆրանսիական հնչեղության ապահովումը, այդ իսկ նպատակով մենք օգտագործեցինք պատվիրատուի անունը՝ Աշխեն՝ դարձնելով այն ASHELL։ Ապրանքանիշի հավաքածուներն աչքի են ընկնում դասական լուծումներով և ռոմանտիզմով։ Գերակշռում են երեկոյան զգեստները։

ՄԱՐՏ

ՄԱՐՏ MART-ը զարդերի դիզայներական հայկական ապրանքանիշ է, որ ստեղծում է յուրօրինակ զարդեր՝ բարձրորակ թանկարժեք մետաղներից, կիսաթանկարժեք քարերից և բնական բյուրեղներից: Mart-ը հիմնադրվել է 2007 թվականին և իր հավաքածուները ներկայացնում է հայկական դիզայներական խանութ-սրահներում։ MART-ի համար մեր թիմն իրականացրել է ռեբրենդինգ, որի արդյունքում ապրանքանիշը հիմնադրի՝ Մարտին Միսակյանի անվան փոխարեն բրենդը ստացավ MART անունը՝ խորհրդանշելով գարնան առաջին […]

ՕԼԻՄՊԻԱ

ՕԼԻՄՊԻԱ «Օլիմպիա» ապրանքանիշի համար իրականացրել ենք վիզուալ կոնտենտի ստեղծում, որի միջոցով մեր թիմը կարողացավ փոխանցել բրենդի ինքնավստահությունն ու վարպետությունը` միաժամանակ ընդգծելով հավաքածուների բազմակողմանիությունը։  «Օլիմպիա»-ի՝ Սևանում կազմակերպված այս նկարահանումը, որտեղ ցուցադրված են բրենդի բազային առօրյա զգեստները, պիջակները, դարձավ հաճախորդների ամենասիրելին: Տարբերանշանի հիմնական գույն ընտրեցինք կանաչը, որն արտացոլում է թարմություն, կենսունակություն և կապ բնության հետ: Որպես երկրորդական […]

ՖԱՄԻ

ՖԱՄԻ Fami-ն մուլտիբրենդային խանութ է, որը մեկ հարկի տակ միավորում է բազմաթիվ ապրանքանիշներ, և քանի որ այն նախատեսված է ընտանիքի բոլոր անդամների համար, մեր նպատակն էր ստեղծել այնպիսի անուն, որը լավագույն կերպով կբնութագրի ապրանքանիշի գաղափարախոսությունը: Այսպիսով, կանգ առանք Fami տարբերակի վրա՝ անգլերեն family բառից, քանի որ այն արտացոլում է բրենդի միասնության գաղափարը՝ ընտանիքը։

ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ

ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ Հադրութից Հայաստան տեղափոխված մի խումբ կանայք Նելլի Պողոսյանի ընտանիքի աջակցությամբ ստեղծեցին ARTSAKH TASTE-ը, որը զբաղվում է պահածոների՝ կոմպոտների,  մուրաբաների և թթուների փոքր արտադրությամբ՝ ավանդական բաղադրատոմսերով։ Մեր թիմը, որպես ի աջակցություն դժվար պայմաններում հայտնված մեր հայրենակիցներին, իրականացրեց նորաստեղծ ապրանքանիշի բրենդինգը, լոգոտիպի ստեղծումն ու ապրանքների փաթեթավորումը։ Ապրանքանիշի անվանումն ուղղակիորեն կապ ունի ընկերության հիմքում կանգնած մարդկանց […]

ԱՏՈՄ

ԱՏՈՄ ATOM-ը մեդիաընկերություն է, որ զբաղվում է տարբեր ժանրերի վիդեոկոնտենտի արտադրությամբ: ԱՏՈՄ-ի նպատակը հայաստանյան յութուբի համար որակյալ եւ արժեքավոր կոնտենտի ստեղծումն է: Հաշվի առնելով այն հանգամանքը որ մեդիաընկերության արտադրանքը տարբեր տարիքայի սեգմենտների համար է (մասնավորապես 10-40 տարեկան) մենք որոշեցինք հղվել սերունդների տեսությանը բրենդն անվանել  ATOM ` A-to-Z. ալֆա սերնդից մինչ մինելիալներ: Բրենդի համար ստեղծված բրենդինգը […]

ՓԵՏՈՒՐ

Petoor-ը արծաթյա զարդերի հայ դիզայներական ապրանքանիշ է, բրենդը ցուցադրված է  Սայաթ Նովա 5 հասցեում գտնվող 5 concept մուլտիբրենդային խանութ-սրահում: Տեւական ընդմիջումից հետո բրենդը 2023-ին վերսկսեց իր գործունեությունը, իսկ մենք ստեղծեցինք բրենդի վերջին հավաքածուի լուքբուքը: Բրենդի զարդերն ստեղծվում են բնության ոգեշնչմամբ եւ աչքի են ընկնում բնության մեջ հանդիպող հիմնական երկրաչափական ֆորմաներով:

ԱՆԱՆՅԱՆ

ԱՆԱՆՅԱՆ Անանյանը հայկական արտադրության լյուքս դասի ձեռագործ կոշիկի ապրանքանիշ է, բրենդի հիմնադիրը՝ ճանաչված դիզայներ Հայկ Անանյանն է: Բրենդի հետ համագործակցության շրջանակներում մենք ստեղծել ենք մրցունակ մարքեթինգային ռազմավարություն եւ մարքեթինգի տարեկան պլան, հոգ տարել բրենդի ճանաչվելիության մակարդակի բարձրացման մասին մեդիահրապարակումների միջոցով, ստեղծել բրենդի հավաքածուների լուքբուքերը, զբաղվել կայքի առաջխաղացմամբ, կազմակերպել բրենդի շոուրումի վերաբացման միջոցառումը: Բացի այդ հաշվի […]

Search

Contact us

Կապվեք մեզ հետ