Բոն Ֆարմ

Բոն Ֆարմ «Բոն Ֆարմ»-ը վիտամիններ և սննդային հավելումներ արտադրող ընկերություն է։ Ապրանքանիշը ներկայացված է հայաստանյան և ամերիկյան շուկաներում, Վրաստանում ու Դուբայում։ «Բոն Ֆարմ»-ի համար իրականացրել ենք սոցիալական մեդիա մարքեթինգի ծառայություն, մշակել ենք բրենդի առաջխաղացմանն ուղղված քայլեր՝ ամբողջովին փոխելով ապրանքանիշի վիզուալ կոնտենտի ոճը՝ շեղվելով դեղագործական ընկերություններին բնորոշ ավանդական ոճից և ներկայացնելով վառ ու համարձակ գույներ։ Բրենդի […]
Ավյան

Ավյան Ավյանը հայ դիզայներական ապրանքանիշ է, որի ուշադրության կենտրոնում Gen Z-ն է: Այդ իսկ պատճառով բրենդը մեծամասամբ արտադրում է թրենդային և բազային հագուստ, իսկ երեկոյան լուծումներում գերակշռում են կորսետային լուծումները։ Ապրանքանիշի համար իրականացրել ենք վիզուալ կոնտենտի ստեղծում գարուն-ամառ 2023 թվականի հավաքածուի համար։ Ֆոտոշարքի հիմնական բաղադրիչն Ավյանի խորհրդանշական սպիտակ շապիկներն են, որոնք զարդարված են “Հաբբ” բառի […]
Բիզնես պորտրետներ

Բիզնես պորտրետներ Այս ծառայությունը մեր ընկերության նախաձեռնությունն է, որը մեկնարկեց 2023 թվականի մարտի 8-ին։ Մինչ նախաձեռնության կյանքի կոչվելը, մեր միակ առաջարկը անհատներին եղել է անձնական բրենդինգը։ Նախաձեռնությունը ստեղծվեց՝ հաշվի առնելով պահանջարկը վիզուալ կոնտենտի նկատմամբ․ Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող գրեթե բոլոր գործարարները մշտապես բախվում են վիզուալ կոնտենտ ունենալու խնդրին, և մեր հատուկ առաջարկի շրջանակում կազմակերպում […]
Ֆեշն դրագ բայ Անահիտ Ղազարյան

Ֆեշն դրագ բայ Անահիտ Ղազարյան «Ֆեշն դրագ բայ Անահիտ Ղազարյանը» դիզայներ Անահիտ Ղազարյանի բրենդն է։ Անահիտն իր գործունեությունը սկսել է զարդերի, այնուհետև 2020 թվականին՝ համավարակի ժամանակ սկսեց զբաղվել նաև հագուստի արտադրությամբ։ Նախնական շրջանում ապրանքանիշն արտադրում էր սպորտային հագուստ՝ քայլ առ քայլ վերածվելով ամբողջական լուք առաջարկող բրենդի, որը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև Բևեռլի Հիլզում։ […]
Արեգակ Կարիտաս

Արեգակ Կարիտաս Արեգակ Կարիտասը հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության բարեգործական հասարակական կազմակերպություն է: Այն վերանվանվել է «Հայկական Կարիտաս», որի գլխամասային գրասենյակը գտնվում է Գյումրիում: «Հայկական Կարիտաս»-ը Կարիտասի Ինտերնացիոնալիզի և Կարիտաս Եվրոպայի անդամ է։ Հիմնադրամի համար իրականացրել ենք լոգոտիպի ստեղծում։
ՕԼԻՄՊԻԱ

ՕԼԻՄՊԻԱ OLYMPEAH-ը ստեղծվել է 2022 թվականին Երևանում՝ նպատակ ունենալով առաջարկել երիտասարդ կանանց և աղջիկներին առօրյա և երեկոյան ամբողջական լուքեր: Ապրանքանիշի բրենդինգի գործընթացում հիմնական տարրերից մեկը, որի վրա մենք կենտրոնացանք, չկրկնվող և հիշվող տարբերանշանի ստեղծումն էր: Ոգեշնչվելով ապրանքանիշի էությունից՝ «O» տառը առանձնացրեցինք տեսողականորեն վառ և ասիմետրիկ կերպով:
ՖԵՄՈՆԴ

ՖԵՄՈՆԴ FEMOND-ը հայկական առօրյա նորաձև հագուստ արտադրող ապրանքանիշ է, որի գերխնդիրն է սպառողին առաջարկել մրցունակ արտադրանք, դառնալ տվյալ գնային կատեգորիայի միջազգային բրենդերի հիմնական այլընտրանքը Երեւանում: Հատուկ ուշադրություն դարձնելով կանացի սիլուետին, թարմ երանգներին և դասական, բայց անփոխարինելի իրերին՝ FEMOND-ը համատեղում է ունիկալ դետալներ, որոնք ընդգծում են առօրյա և տոնական կերպարը:
ՎԵՆԱ ԱՄԱՐԻՍ

ՎԵՆԱ ԱՄԱՐԻՍ Vena amoris լատիներենից նշանակում է «սիրո երակ»: Ձեւափոխելով արտահայտության նախնական գրելաձեւը մենք այն դարձրինք ավելի հնչեղ՝ ընդգծելով սրտի հետ անմիջական կապի գաղափարը. ինչպես երակն է կյանքի համար անհրաժեշտ արյունը հասցնում կենսական օրգաններին, այնպես էլ Vena Ammaris-ն է ձգտում կիրք, գեղեցկություն և սեր փոխանցել իր ստեղծած յուրաքանչյուր հարսանեկան զգեստի միջոցով: Մեծատառերով գրված լոգոտիպը՝ «VENA […]
ՄԱԼԵՏՏԻ

ՄԱԼԵՏՏԻ 2011 թվականից «MALETTI» բժշկական կենտրոնն իր ուրույն տեղն ունի էսթետիկ և վերականգնողական բժշկության հայկական շուկայում: Շեշտը դնելով վառ գույների, ժամանակակից և մինիմալիստական մոտեցման, կրթության և շուկայի բարեփոխումներին նվիրվածությանը՝ կենտրոնը զգալի վերափոխումների է ենթարկվել: Ամբողջական ռեբրենդինգի շրջանակներում ընտրված բեժ, կանաչ և վարդագույն երանգները համապատասխանաբար ներկայացնում են էսթետիկ բժշկությունը, ատամնաբուժությունը և գեղեցկության սրահը՝ ստեղծելով տեսողական գրավիչ […]
ՄՈՒԴ

ՄՈՒԴ Սա յուրահատուկ մարտահրավեր էր, և մեր թիմը պատվով այն հաղթահարեց՝ մշակելով բրենդինգի կոնցեպտ, որը կարողացավ փոխանցել Mood գեղեցկության ստուդիայի նրբագեղությունն ու ժամանակակից գրավչությունը: Ապրանքանիշի նախկին լոգոն հնացած էր և չէր համապատասխանում գեղեցկության սրահի ներկայիս միջավայրին և ինտերիերին։ Ռեբրենդինգ անելով՝ մեր թիմը ստեղծեց մինիմալիստական լուծումներով կորպորատիվ ոճ՝ համապատասխան նոր թիրախային լսարանին։ Մեր ստեղծած լոգոյի առանձնահատկությունը […]