Վիզուալ մերչենդայզինգի հիմունքներ

ՄԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Visual Merchandising-ի հիմունքները մերչենդայզինգի վերաբերյալ առաջին և միակ դասընթացն է Հայաստանում: Իր յուրահատկության և հաջողության շնորհիվ այս դասընթացի մասնակիցների թիվը օրեցօր ավելանում է

Դասընթացի ընձեռած հնարավորությունները

«Վիզուալ մերչենդայզինգի հիմունքները» եռօրյա դասընթացն ավարտելուց հետո կարող եք աշխատանքի անցնել ինչպես հայ դիզայներական խանութներում, այնպես էլ ֆրանչայզինգի պայմանագրով ներկայացված ցանկացած բրենդում:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դասընթացն ավարտելուց հետո վիզուալ և գործնական դասերի շնորհիվ ձեռք եք բերում գործնական հմտություններ, որոնց միջոցով կարող եք հագուստի ցանկացած ապրանքանիշի վաճառքը ավելացնել 35%-ով։

Մանրամասներ դասընթացի մասին

Տևողությունը ՝

3 դաս / 8 ժամ 

Կառուցվածքը ՝

Դասընթացը ներառում է 3 դաս՝ բաղկացած 2 տեսական դասից և 1 գործնական պարապմունքից Երևան Մոլի Mango կանացի հագուստի խանութում և 1 քննությունից դասընթացի ավարտին։ Դասընթացի ընթացքում Աննա Սալոմեն և Աբրահամ Մուրադը կկիսվեն Ձեզ հետ մերչանդայզինգի հիմունքներով և կտան շատ կարևոր մանրամասներ, որոնք կօգնեն ձեզ բացահայտել մերչանդայզինգի գաղտնիքները:

Վճարը ՝

87000 ՀՀ դրամ 

Հավաստագիր ՝

Ավարտական քննությունը հաջողությամբ հանձնած մասնակիցներին կտրվի դասընթացի ավարտական վկայական:

Դասընթացի մասին

Դասընթացը միակն է իր տեսակով և պատկանում է դա առաջարկող կազմակերպությանը։

Մերչանդայզինգը խանութի կամ առևտրային տարածքի գրագետ բաշխմանը ուղղված միջոցառումների շարք է, որի նպատակը շահույթի մեծացումն է։Այն ներկայացնում է մի շարք գործիքներ, որոնք օգնում են գրավել հաճախորդի ուշադրությունը, ստեղծելու բարենպաստ և ցանկալի մթնոլորտ գնուները խրախուսելու համար։: Արդյունավետ մերչանդայզինգը վճռորոշ դեր է խաղում սպառողների վարքագծում և նորաձևության ոլորտում բիզնեսի հաջողության հասնելու համար:

«Վիզուալ մերչենդայզինգի հիմունքներ» դասընթացը համապարփակ ուղեցույց է մերչանդայզինգի հիմնական սկզբունքների համար։ Փորձառու փորձագետների ուսուցմամբ Դուք կսովորեք գործնական հմտություններ և ձեռք կբերեք բազմաթիվ գործիքներ, որոնք համապատասխանում են այսօրվա նորաձևության աշխարհի կարիքներին: Ծրագիրը համատեղում է ստեղծագործական միտքն ու բիզնես գիտելիքները՝ թույլ տալով տիրապետել վիզուալ մերչենդայզինգի արվեստին։  Ոգեշնչվեք այս դասընթացի մասնակիցների հաջողությամբ նորաձևության և մարքեթինգի ոլորտում և միացեք դասընթացին։

Ում համար է այս դասընթացը

Մեր ծրագիրը նախատեսված է երեք հիմնական խմբերի համար

  • Գոյություն ունեցող և կայացած վիզուալ մերչանդայզերների համար
  • Անհատների համար, ովքեր արդեն ունեն հագուստի խանութ և ցանկանում են ավելացնել իրենց վաճառքը
  • Նորաձևությամբ հետաքրքրվածների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր պահանջված մասնագիտություն

Դասընթացի ծրագիր

  • Ներածություն
  • Ինչ է վիզուալ մերչանդայզինգը
  • Խանութ սրահի մուտքը
  • Տղամարդկանց, կանանց և մանկական բաժինների առանձնահատկությունները
  • Ցուցադրական սեղաններ
  • Երգացանկ
  • Ցուցափեղկեր
  • Մանեկեններ
  • Տաք և սառը գոտիներ
  • Ոսկե և արծաթե դարակներ
  • Դրամարկղ

     

  • Ապրանքների տեսակավորում
  • Պարզ և բարդ գունային համակցություններ
  • Թրենդներ
  • Աշխատանք բազային հագուստով
  • Խանութ սրահի կորդինացիա
  • Հագուստի ֆակտուրա և պրինտներ
  • Սեզոնի ակտուալ համադրությունները
  • Գործնական դաս խանութում
  • Աշխատանք մանեկենի հետ
  • Աշխատանք պատերի հետ
  • Աշխատանք դեմոստրատիվ սեղանների հետ
  • Խանութ սրահի ընդհանուր մերչանդայզինգ

Ինչ կտա այս դասընթացը քեզ

ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՓՈՐՁ

3 դասերի՝  8 ժամվա ընթացքում դուք ձեռք կբերեք համապարփակ պատկերացում մերչենդայզինգի ոլորտի մասին՝ ձեռք բերելով հիմնական գործնական հմտություններ և գիտելիքներ: Խանութում պրակտիկ դասերի շնորհիվ մասնակիցները կծանոթանան արդի խնդիրներին մերչանդայզինգում և կփորձեն լուծել դրանք: Ինչպես նաև մասնակիցներին կտրամադրվի հարուստ գրականություն մերչանդայզինգի մասին:

ՆԵԹՎՈՐԹԻՆԳ

Ծրագրին մասնակցում են շուկայի առաջատար բրենդների սկսնակ և կայացած մերչանդայզերներ, դիզայներներ, հիմնադիրներ և բիզնեսի սեփականատերեր, ինչը հիանալի շփման  հնարավորություն է տալիս:

ՀԱՍԱՆԵԼՒԹՅՈՒՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՆ

Դասընթացը հիանալի հնարավորություն է ընձեռում մասնակիցներին  ստեղծելու պորտֆոլիոներ և համագործակցել նաեւ այն ընկերությունների հետ, ովքեր հանդիսանում են Anna Salome Fashion Marketing գործակալության գործընկերները:

Դասընթացավարներ

Աննա Սալոմե

Աննա Սալոմե նորաձևության և մարքեթինգի գործակալության հիմնադիր և գործադիր տնօրեն 

Աբրահամ Մուրադ

Վիզուալ մերչանդայզեր

Գրանցվել

Contact us

Կապվեք մեզ հետ