Պիացա Իտալիա

«Պիացա Իտալիա»-ն իտալական հայտնի ապրանքանիշ է, որը ստեղծվել է 1993 թվականին Նեապոլում 3 եղբայրների շնորհիվ։ Այն ներկայացնում է հարմարավետ և «high street» ոճի հագուստ։

Ընտանեկան բրենդը նախատեսված է կանանց, տղամարդկանց և 0-14 տարեկան երեխաների համար։ Խանութ-սրահում հագուստից զատ ներկայացված է նաև աքսեսուարների, պայուսակների և կոշիկների տեսականի։

Ապրանքանիշի հայաստանյան առաջին պաշտոնական խանութ-սրահի հանդիսավոր բացումը Dalma Garden Mall-ում վստահված էր մեր թիմին։ Որպես միջոցառման վարող ընտրել էինք մայրիկ-ինֆլուենսեր Լիլիթ Մուրադյանին։

Խանութի բացմանը հրավիրված էին մի շարք հայտնի ծնողներ իրենց բալիկների հետ։

«Պիացա Իտալիա»-ի համար իրականացրել ենք նաև բրենդի մարքեթինգային առաջխաղացում` ապահովելով բրենդի հաջող մուտքը հայաստանյան շուկա։

Contact us

Կապվեք մեզ հետ