Դու բրենդ ես

Առաջինը՝

Դուք կսովորեք մշակել Ձեր անձնական բրենդինգի ռազմավարությունը 

Երկրորդ՝

սահմանված ժամկետում հանձանարարականը կատարելու դեպքում վարպետաց դասից հետո կստանաք հետադարձ կապ Ձեր գրած ռազմավարության հիման վրա 

Երրորդ՝

Դուք կբարձրացնեք Ձեր բրենդի արժեքը՝ որպես մասնագետ՝ ավելի շատ գումար վաստակելով և արդյունքում ավելի շատ ճանաչում ձեռք բերելով:

Մանրամասներ դասընթացի մասին

Տևողությունը ՝

2,5 ժամ 

Կառուցվածքը ՝

Ձեզ են ներկայացվում անհրաժեշտ գործիքները և մասնագիտական նյութերը, որոնք մենք օգտագործում ենք մեր գործունեության ընթացքում: Վարպետության դասից հետո Դուք հնարավորություն ունեք գրել ձեր անհատական բրենդինգի ռազմավարությունը, ներկայացնել մեզ և ստանալ կարծիք:

Մեթոդաբանությունը՝

Դասերի 90%-ը տեսական և գործնական առաջադրանքներ ռազմավարություն կազմելու համար

Վճարը ՝

20.000 ՀՀ դրամ 

Հավաստագիր ՝

Վարպետաց դասի ավարտին չի տրվում հավաստագիր 

Դասընթացի մասին

Դասընթացը միակն է իր տեսակով և պատկանում է դա առաջարկող կազմակերպությանը։

«Դու բրենդ ես»-ը անհատական բրենդինգին նվիրված միակ վարպետության դասն է Հայաստանում, որն արդեն անցկացվել է 12 անգամ։ Մաստեր կլասին հիմնականում մասնակցում են գործարարներ, տարբեր ոլորտների փորձագետներ, իրավաբաններ, բժիշկներ և այլն։ Այս մաստերկլասի շնորհիվ Դուք սովորում եք անհատական բրենդինգի համար անհրաժեշտ բոլոր գործիքները, որոնք մենք օգտագործում ենք մեր անհատական բրենդինգ ծառայության շրջանակներում։ Հենց այս գործիքներն են առաջնորդել նախորդ տարիներին կազմակերպված մաստեր կլասների մասնակիցներից շատերին՝ անձնական բրենդ ստեղծելու ճանապարհին։

Դուք բրենդ եք, երբ կարող եք շատ ավելին վաստակել Ձեր իմիջի և հեղինակության հաշվին: Դուք բրենդ եք, երբ վաճառում եք ոչ միայն Ձեր մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, այլև Ձեր ստեղծած ավելացված արժեքը։ Այս ամենը Դուք կարող եք ստեղծել՝ մասնակցելով վարպետության դասին և ձեռք բերելով մրցակցային գիտելիքներ:

Դասընթացի ծրագիր

  • Ինչու՞ և ո՞ւմ է պետք անձնական բրենդը:
  • Որտեղի՞ց սկսել: Շուկայի հետազոտություն, թիրախային լսարանի սահմանում
  • Ի՞նչ սպասել անձնական բրենդինգից, եկամու՞տ, թե՞ ճանաչում
  • Imagemaking, արդյո՞ք անհրաժեշտ է Ձեզ իմիջմեյքեր կամ ոճաբան
  • Յուրահատուկության ո՞ր մակարդակի վրա եք Դուք
  • Մարքեթինգային ռազմավարություն առաջիկա 6 ամիսների համար
  • Ձեր անձնական բրենդի առաջխաղացման համար սոցիալական մեդիա հարթակների ընտրություն
  • Սոցիալական ցանցերում անձնական էջերի ստեղծում
  • Քոնթենթ մարքեթինգ, Tone of Voice
  • Networking  և PR
  • Ձեր բրենդի մոնետիզացիան
  • Համագործակցություններ և ֆինանսական պլան

Ի՞նչ կտա Ձեզ այս վարպետաց դասը

  • Դուք կգնահատեք Ձեր հմտությունները եւ տաղանդները և կհասկանաք, թե ինչի հիման վրա է հարկավոր կառուցել Ձեր բրենդը
  • Դուք կսովորեք ինքնուրույն աշխատել Ձեր անձնական բրենդի վրա՝ բարելավելով Ձեր իմիջը և սովորելով Ձեզ անհրաժեշտ առաջխաղացման մարքեթինգային գործիքները
  • Դուք կծանոթանաք անձնական բրենդների արդեն հաջողված ռազմավարությունների օրինակներին և կկարողանաք Ձեզ հուզող հարցերն ուղղել փորձագետին

Դասընթացավար

Աննա Սալոմե

Աննա Սալոմե նորաձևության և մարքեթինգի գործակալության հիմնադիր և գործադիր տնօրեն, անձնական բրենդինգի փորձագետ

Գրանցվել

Contact us

Կապվեք մեզ հետ