«Մեգերյան կարպետ» մշակութային կենտրոն

«Մեգերյան կարպետ» ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին Նյու Յորքում՝ Մեգերյան ընտանիքի կողմից, և ավելի քան մեկ դար շարունակ զբաղվում է ձեռագործ գորգերի արտադրությամբ, վերանորոգմամբ և վաճառքով։ Ընկերությունը հայտնի է իր բարձրորակ գորգերով, որոնք արտադրվում են բնական ներկանյութերով՝ օգտագործելով հայկական ավանդական տեխնոլոգիաներ։

2000 թվականին Մեգերյան ընտանիքը վերադարձել է Հայաստան և թարմացրել «Հայգորգ» ընկերությանը պատկանող գործարանը՝ վերազինելով այն ժամանակակից տեխնոլոգիաներով։ Այս քայլը նպաստել է հայկական գորգագործության վերածնմանը և տարածմանը։

«Մեգերյան կարպետ» մշակութային կենտրոնն առաջարկում է մշակութային միջոցառումներ, ռեստորանային ծառայություններ, ունի թանգարան, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ հայկական ձեռագործ գորգերի պատմությանն ու տեխնիկային:


Մենք ապահովել ենք ամբողջական մարքեթինգային աջակցություն՝ վիզուալ կոնտենտի ստեղծումից մինչև PR, SMM, մարքեթինգային խորհրդատվություն և միջոցառումների կազմակերպում: Կազմակերպել ենք համագործակցություն ԶԼՄ-ների և հանդիպումներ ինֆլյուենսերների հետ, ներկայացրել ցուցասրահներն ու ազգային զարդանախշերով արտադրանքը, պատմել «Մեգերյան» ռեստորանում մատուցվող հայկական խոհանոցի յուրօրինակ ուտեստների մասին՝ նպաստելով հայկական ժառանգության ժամանակակից ներկայացմանը։

Այս համագործակցությունը դարձել է մշակույթը նոր ձևաչափով վերաարժևորելու փորձառություն։

Search

Contact us

Կապվեք մեզ հետ