NO ONE
NO ONE Armenia-ն մուլտիբրենդային խանութ-սրահ է, որտեղ ներկայացված են եվրոպական հեղինակավոր բրենդների կոշիկներ, պայուսակներ, հագուստ և աքսեսուարներ։
Մեր համագործակցության շրջանակում մշակել ենք խանութ-սրահի սոցիալական մեդիայի ռազմավարությունը՝ ապահովելով հետևողական, գրավիչ ու ոճային ներկայություն թվային հարթակներում,
կազմակերպում ենք պրոֆեսիոնալ ֆոտո և տեսանկարահանումներ՝ ստեղծելով բարձրորակ վիզուալ կոնտենտ՝ լավագույնս արտացոլելով NO ONE Armenia-ում ներկայացված բրենդների էսթետիկան: Նաև, համագործակցության շրջանակում իրականացնում ենք ինֆլուենս մարքեթինգ՝ ներգրավելով ոճային և ճանաչված դեմքերի, որոնք նպաստում են թվային տիրույթում NO ONE-ի տեսանելիության բարձրացմանը:
Բացի այդ, NO ONE-ի հետ ունենք միջոցառումների կազմակերպման հաջող փորձ. 2024-ի դեկտեմբերի 25-ին խանութ-սրահում կազմակերպել ենք տոնական New Year Cocktail երեկույթը, որին մասնակցել են ճանաչված և ոճային հյուրեր։ Իսկ 2025-ի ապրիլին NO ONE Armenia-ում կազմակերպել ենք միջոցառում, որի շրջանակում հյուրընկալել ենք պրեմիում դասի կոշիկների, պայուսակների և աքսեսուարների ամենահայտնի անուններից մեկի՝ Principe di Bologna բրենդի տնօրեն Դեբորա Սակետիին։