Met Gala․ նորաձևությունը, արվեստն ու բարեգործությունը մեկ հարկի տակ

Met Gala–ն, անկասկած, նորաձևության աշխարհի ամենասպասված և քննարկվող իրադարձություններից մեկն է, բայց միջոցառման առանցքում բարեգործությունն է, որին հայտնիները ներկայանում են էքստրավագանտ հագուստով՝ իրենց վրա սևեռելով մամուլի և հանրության ուշադրությունը։

Ինչո՞ւ բարեգործական ընթրիք

Met Gala–ն իր պատմությունը սկսում է 1946 թվականից, երբ «The Costume Institute»–ին աջակցելու համար  կայացավ առաջին բարեգործական ընթրիքը, որի ակունքներում կանգնած էր հրապարակախոս, Նյու Յորքի նորաձևության շաբաթվա և Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի հիմնադիր Էլեոնորա Լամբերտը։ Բարեգործական միջոցառումը սկզբնական հատվածում իրականացվում էր այլ վայրերում, մասնավորապես՝ Waldorf Astoria հյուրանոցում, Rainbow Room ակումբում և մի շարք այլ հայտնի վայրերում և միայն 1960 թվականին առաջին անգամ անցկացվել է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի մեծ դահլիճում, որտեղից էլ ծագել է բարեգործական ընթրիքի անվանումը՝ Met Gala–ն․ որն առաջացել է «Metropolitan Museum of Art Gala» հապավումից։

Բարեգործական ընթրիքից մինչև նորաձևության ֆենոմեն Met Gala-ի էվոլյուցիան

«Met Gala» արտահայտությունն ասոցացվում է նորաձևության և շքեղության հետ, բայց միշտ չէ, որ այդպես է եղել և տարվա ամենասպասված իրադարձություններից մեկն ունեցել է բարեգործական նախապատմություն՝ ժամանակի հետ դառնալով մշակութային երևույթ, որի մասին խոսվում է միջոցառումից ամիսներ առաջ, իսկ միջոցառումից հետո ևս ամիսներ շարունակ քննարկվում օրվա իրադարձություններն ու դեմքերը։ 1972–ականներին Vogue US–ում իր գործունեության դադարեցումից հետո Դիանա Վրիլանդը հեղափոխություն արեց «Met Gala»–ում և հենց իր շնորհիվ «Met Gala»–ն դարձավ նորաձևության աշխարհի տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը։ Վրիլանդը գործունեության առաջին փուլում փոխել է թանգարանի մթնոլորը․ պայծառ տարածք, օծանելիքով պատված սրահներ, որտեղ հայտնվում էին հայտնի նորաձևության տների դիզայներների աշխատանքները։ Նա կարողացել է նորաձևությունն ինտեգրել թանգարանում։

«Met Gala»–ի ֆենոմեններից է նաև երեկույթի թեմատիկան, որն ամեն տարի հանդիսանում է հեղինակավոր դիզայներների ոգեշնչման աղբյուրը։ Թեմատիկաների ընտրության ակունքներում էլ կանգնած է Դիանա Վրիլանդը, իսկ երեկույթի թեմատիկայի հատվածի պատասխանատուն է Էնդրյու Բոլթոնը, որը «Anna Wintour Costume Center»–ի և «Metropolitan Museum of Art»–ի կուրատորն է, որն անձամբ զբաղվում է բոլոր ցուցանմուշների ընտրությամբ և դասավորվածությամբ։

Vogue.com-ի խմբագիրները կարծում են, որ «Met Gala»–ի պատմության մեջ 1974 թվականը հեղափոխական էր, քանի որ հենց այդ ցուցադրությանը հայտնի հյուրերը պատրաստվել էին մանրակրկտորեն և 20–րդ դարի հայտնի աստղերից մեկը՝ Մարիսա Բերենսոնը ներկայացավ «ոսկե դարի» թեմատիկայի զգեստով։

 Կարմիր գորգի կուլիսներում․ աստղեր, հմայք և նորաձևության էքսպերեմենտներ

1983–ին առաջին անգամ ցուցադրությունը նվիրված էր գործող դիզայների՝ Իվ Սեն Լորենին, իսկ այս ցուցադրությունները վերջիններից էր, որ կազմակերպվում էր Դիանայի կողմից։

Հաջորդ ցուցադրությունը նվիրված էր գործող դիզայներն՝ Քրիստիան Դիորին, որին ներկա էր Դիանա արքայադուստրը, որի համար ընտրված էր բավականին համարձակ զգեստ։

1997 թվականին Ջաննի Վերսաչին սպանվեց իր Մայամիի տան շեմին և Աննա Վինտուրը որոշում կայացրեց, որ այդ ցուցադրությունը պետք է նվիրված լինի իրեն։ Իհարկե, բոլոր հյուրերը կրում էին Versace, մասնավորապես՝ Մադոննան, Սալմա Հայեքը և Դոնաթելլա Վերսաչեն, որն ընտրել էր ոսկեգույն զգեստ։

2009 թվականի ցուցադրությունը նվիրվել է մոդելներին՝ Դովիմայից մինչև Նաոմի և մի շարք այլ մոդելների, բայց օրվա աստղը Քեյթ Մոսն էր, որը ներկայացել էր արծաթագույն զգեստով և Մարկ Ջեյքոբսի չալմայով։

2011 թվականի Ալեքսանդր Մակքուինը ողբերգական մահը դարձավ ինֆոաղբյուր «Met Gala»–ի համար և Էնդրյու Բոլթոնն իրականացրեց «Savage Beauty» ցուցահանդեսը, որը գերազանցեց բոլոր ցուցանիշները։

2014 թվականի ցուցադրությունը նվիրված էր կուտրյուրիե Չարլզ Ջեյմսին և 2 տարվա դադարից հետո վերաբացվեց «Anna Wintour Costume Center»–ը։

2016 թվականի թեմատիկան էր նորաձևությունը և տեխնոլոգիաները և մի շարք աստղեր նախընտրել էին արծաթագույն երանգը՝ փորձելով նմանվել մետաղական մեքենաների։ Էմմա Ուոթսոնի զգեստը վերամշակված պլաստիկ շշերից էր, իսկ Քլեր Դեյնսից զգեստը փահյլում էր մթության մեջ։

150 տարվա ինտենսիվ գործունեությունից հետո 2020 թվականին առաջին անգամ Մետրոպոլիտեն թանգարանը դադարեցրել էր իր աշխատանքները վեց ամսով։

2022 թվականը կրում էր «Ոսկեզօծ գլամուր» թեմատիկան և այդ ցուցադրությանը գերակշռում էր ոսկեգույնը, Կարդի Բ–ն, Կամիլա Մենդեսն ուղղակիորեն թեմատիկայի առանցքում էին, իսկ օրվա աստղն էր Բիլլի Այլիշը, որն ընտրել էր կորսետ և օպերային երգչուհու ձեռնոցներ։

2023–ի ցուցադրությունը նվիրված էր Կարլ Լագերֆելդին, որի համար ձեռք է բերվել շուրջ 150 նմուշ, իսկ հյուրերը պահել են ցուցադրության թեմատիկան։ Մասնավորապես Քենդալ Ջեներն ու Ասապ Ռոկին կրել են սև բաճկոն և սպիտակ վերնաշապիկ, իսկ Ջարեդ Լետոն որոշել էր փորձել Կարլի կատվի զգեստը՝ Շուփեթը։

Շշուկից մինչև աղմուկ․ ինչո՞ւ է  «Met Gala»–ն ժամանակակից նորաձևության կարևոր իրադարձություններից մեկը

«Met Gala»–ն իսկապես նորաձևության աշխարհի ամենասպասված իրադարձություննեից մեկն է, քանի որ այդ ժամանակահատվածում արտիստները կարողանում են որսալ ժամանակի և նորաձևության ոգին, տեսնել նորաձևության միտումներն ու ևս մեկ անգամ իրենց վրա սևեռել հանրությանը։ Միայն Նյու Յորքի գլխավոր թանգարանի ամենամյա ցուցադրության ժամանակ կարող ենք տեսնել հանդերձանքներ, որոնք պարզապես հագուստ չեն այլ արվեստի գլուխգործոց և կարևոր նախապայման է՝ որքան դու էքստրավագանտ ես, այդքան էլ տպավորիչ և կարող ենք նշել, որ «Met Gala»–ն նորաձևության աշխարհի կառնավալն է, որին հետևում է հանդիսատեսն ամբողջ աշխարհից։

«Met Gala»–ի շնորհիվ Աննա Վինտուրը կոտրում է նորաձևության աշխարհի մասին կարծրատիպերը՝ ցույց տալով, որ բարձր նորաձևությունը արվեստ է։

Explore last articles