Hovakimyan Lab

«ՀովակիմյանԼաբ»-ը հիմնադրվել է 2005 թվականին և այսօր հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված առաջատար ատամնատեխնիկական լաբորատորիաներից մեկը։ Լաբորատորիայի առաքելությունն է ամեն բուժառուի պարգևել առողջ ու գեղեցիկ ժպիտ՝ համադրելով անհատական մոտեցումը, փորձառու մասնագետների աշխատանքը և ժամանակակից տեխնոլոգիաները։

Anna Salome Fashion Marketing Agency-ն «ՀովակիմյանԼաբ»-ի հետ համագործակցության արդյունքում ապահովել է թվային ներկայության արդիականացում, նոր վեբկայք, որտեղ ներկայացված են մատուցվող ծառայությունները, աշխատելաոճը, մասնագետների թիմը և իրականացված նախագծերը։ Կայքի միջոցով լաբորատորիան ստացավ համաչափ, 

Լաբորատորիայի հիմնադրման 20-ամյակի առիթով կազմակերպել ենք խորհրդանշական արշավ՝ գործընկերներին նվիրելով առանձնահատուկ ու հիշարժան նվերներ։ Այս նախաձեռնությունը դարձավ ոչ միայն շնորհակալության արտահայտություն, այլև վստահելի ու երկարաժամկետ հարաբերությունների ընդգծում։

Այս համագործակցության շնորհիվ «ՀովակիմյանԼաբ»-ը թվային հարթակներում ներկայանում է որպես ոլորտում վստահելի, նորարարական ու առաջատար լաբորատորիա։

Search

Contact us

Կապվեք մեզ հետ