![](https://www.annasalome.com/wp-content/uploads/2022/08/IMG_621111-1-2-1-min.jpg)
![](https://www.annasalome.com/wp-content/uploads/2022/08/IMG_62222-1-min.jpg)
![](https://www.annasalome.com/wp-content/uploads/2022/08/IMG_6250-1-min.jpg)
![](https://www.annasalome.com/wp-content/uploads/2022/08/IMG_6249-1-min.jpg)
![](https://www.annasalome.com/wp-content/uploads/2022/08/IMG_6240-1-min.jpg)
![](https://www.annasalome.com/wp-content/uploads/2022/08/IMG_6215-1-min.jpg)
Ֆեշն դրագ բայ Անահիտ Ղազարյան
«Ֆեշն դրագ բայ Անահիտ Ղազարյանը» դիզայներ Անահիտ Ղազարյանի բրենդն է։ Անահիտն իր գործունեությունը սկսել է զարդերի, այնուհետև 2020 թվականին՝ համավարակի ժամանակ սկսեց զբաղվել նաև հագուստի արտադրությամբ։ Նախնական շրջանում ապրանքանիշն արտադրում էր սպորտային հագուստ՝ քայլ առ քայլ վերածվելով ամբողջական լուք առաջարկող բրենդի, որը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև Բևեռլի Հիլզում։
Ապրանքանիշի համար իրականացրել ենք PR և հեղինակության կառավարում։ Անահիտի հետ աշխատել ենք շուրջ 2 տարի, ստեղծել համագործակցություններ, կազմակերպել հարցազրույցներ, իրագործել «World of denim» հավաքածուի շնորհանդեսը: