ՎԵՆԱ ԱՄԱՐԻՍ

Vena amoris լատիներենից նշանակում է «սիրո երակ»: Ձեւափոխելով արտահայտության նախնական գրելաձեւը մենք այն դարձրինք ավելի հնչեղ՝ ընդգծելով սրտի հետ անմիջական կապի գաղափարը. ինչպես երակն է կյանքի համար անհրաժեշտ արյունը հասցնում կենսական օրգաններին, այնպես էլ Vena Ammaris-ն է ձգտում կիրք, գեղեցկություն և սեր փոխանցել իր ստեղծած յուրաքանչյուր հարսանեկան զգեստի միջոցով:

Մեծատառերով գրված լոգոտիպը՝ «VENA AMMARIS», նրբագեղության և էլեգանտության զգացում է առաջացնում:

Գունապնակի հարցում թիմը ռիսկի գնաց ու ընտրեց թանձր կարմիրը (որը բնորոշ չէ հարսանեկան զգեստների բրենդներին)՝ խորհրդանշելով այն ինտենսիվությունն ու կիրքը, որը Vena Ammaris-ը դնում է յուրաքանչյուր ստեղծագործությունում:

Contact us

Կապվեք մեզ հետ