ՄՈՒԴ
Սա յուրահատուկ մարտահրավեր էր, և մեր թիմը պատվով այն հաղթահարեց՝ մշակելով բրենդինգի կոնցեպտ, որը կարողացավ փոխանցել Mood գեղեցկության ստուդիայի նրբագեղությունն ու ժամանակակից գրավչությունը:
Ապրանքանիշի նախկին լոգոն հնացած էր և չէր համապատասխանում գեղեցկության սրահի ներկայիս միջավայրին և ինտերիերին։ Ռեբրենդինգ անելով՝ մեր թիմը ստեղծեց մինիմալիստական լուծումներով կորպորատիվ ոճ՝ համապատասխան նոր թիրախային լսարանին։
Մեր ստեղծած լոգոյի առանձնահատկությունը թանձր կապույտ երանգն է, որը բացակայում է հայաստանյան շուկայի գեղեցկության սրահների բրենդինգում, ինչը թույլ է տալիս, որ այն ասոցացվի միայն MOOD սրահի հետ։