Աշխատանքի նկարագրությունը

Գրաֆիկ Դիզայներ

Աշխատանքային ժամկետը՝ Մշտական
Աշխատանքի տեսակը՝ Լրիվ դրույքով
Կատեգորիա՝ Գրաֆիկական դիզայն
Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրությունը

Դուք նորաձևության էնտուզիաստ եք և թիմային խաղացող՝ գերազանց գրաֆիկական դիզայնի հմտություններով, Anna Salome Fashion Marketing գործակալությունը փնտրում է թիմի նոր անդամ

Աշխատանքային պարտականություններ

  • Ստեղծել բարձրորակ վիզուալներ տարբեր թվային հարթակների համար՝ ներառյալ վեբկայքի համար վիզուալներ, սոցիալական մեդիայի քոնթենթ, email marketing-ի արշավների համար վիզուալներ և գովազդներն ու տպագրական նյութեր, տպագրական նյութեր՝ թռուցիկներ, բաններներ, հրավիրատոմսեր, տոպրակներ:
  • Կարողություն աշխատել մեր թիմի հետ՝ մշակելու վիզուալ կոնցեպտներ և դիզայն, որոնք համահունչ են բրենդի կոնցեպտին և մարքեթինգային նպատակներին՝ ապահովելով տառատեսակների, գույների և գրաֆիկական տարրերի հետևողական օգտագործումը բոլոր նյութերում
  • Օգտագործել գրաֆիկական դիզայնի ծրագրեր և գործիքներ՝ վիզուալ քոնթենթ ստեղծելու և խմբագրելու համար՝ ապահովելով բարձր մակարդակ և ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Ստեղծել տեսողականորեն գրավիչ վիզուալներ, որոնք հմտորեն փոխանցում են ընկերության ուղերձը և գրավում նախատեսված լսարանը
  • Մշտապես տեղեկացված լինել դիզայնի թրենդներից, տեխնիկայից և ոլորտի լավագույն օրինակներից

Պահանջվող որակավորումները

  • Գրաֆիկական դիզայնի, վիզուալ հաղորդակցության կամ հարակից բնագավառի բակալավրի աստիճան (կամ համարժեք փորձ)
  • 2-3 տարվա փորձ որպես գրաֆիկ դիզայներ
  • Adobe Creative Suite-ի (Photoshop, Illustrator, InDesign) և դիզայնի այլ գործիքների իմացություն
  • Դիզայնի ընթացիկ թրենդների իմացություն
  • Թիմի հետ հաղորդակցվելու գերազանց հմտություններ
  • Մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն
  • Մի քանի նախագծեր միաժամանակ կառավարելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը՝ միջին մակարդակ

Մասնագիտական ​​հմտություններ

Փափուկ հմտություններ

Լրացուցիչ տեղեկություն

Եթե կարծում եք, որ Դուք տաղանդավոր եքեւ համապատասխանում եք այս հաստիքում աշխատելու համար, խնդրում ենք  ուղարկել Ձեր ինքնակենսագրականը՝ ներբեռնելով Ձեր CV-ն և պորտֆոլիոն ստորև կամ ուղարկել այն Info@annasalome.com՝ թեմայի դաշտում նշելով հաստիքի անունը:

Search

Contact us

Կապվեք մեզ հետ